ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզից պատգամավոր դառնալու հավակնորդները բավականին շատ են: Երեկ էլ ԲՀԿ-ն է նման ցանկությամբ հանդես եկել Թալինում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ Գագիկ Ծառուկյանի մոր` Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ մեկնել են Թալին քաղաք, տեղի հիվանդանոցում մի քանի երեխաների նվերներ տվել, ապա կուսակցության գրասենյակում մինի նիստ են անցկացրել: Ըստ թալինցիներին հասած տեղեկությունների` հայտարարվել է, որ այդ տարածքում իր թեկնածությունը կառաջադրի ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն էլ, թեեւ առանց նիստի, այնուամենայնիվ, կարծես թե որոշել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը «խցկել» խորհրդարան: Իսկ Խաչիկ Մանուկյանը դեռեւս լուռ տխրում է:




Լրահոս