ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի վերջապես կբեմադրվի «Սայաթ-Նովա» օպերան, որի համար դեռեւս 2006 թվականից ՀՀ պետբյուջեն մոտ 14 միլիոն դրամ էր հատկացրել: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը 2006-ից մինչ օրս, փաստորեն, շրջանառության մեջ էր դրել միլիոնները եւ միայն հիմա է կարողացել իրեն վերապահված պարտավորությունն իրականացնել: Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատը բացահայտեց մոտ 14 միլիոն դրամի «յուրացնելու» փաստը` գումարը պետբյուջե վերադարձնելու հորդոր անելով: Սակայն մշակույթի նախարարը խնդրեց-աղաչեց ինչպես ՀՀ վարչապետին, այնպես էլ Սերժ Սարգսյանին, որպեսզի հնարավորություն տան թեկուզ ուշացումով, այնուամենայնիվ, բեմադրել օպերան: Ահա վաղը, այսինքն` 5 տարի հետո, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներով վերջապես կբեմադրվի «Սայաթ-Նովան»: Իսկ պատկերցանո՞ւմ եք, եթե ՎՊ-ն չստուգեր ու չբացահայտեր, ուր էր գնալու 14 մլնը:




Լրահոս