Հարց քաղաքացիներից` ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի ժառանգած գույքը բաժանման ենթակա՞ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի ժառանգած, նվիրաբերված գույքը բաժանման ենթակա՞ է, թե՞ ոչ:

Դիանա Մելքոնյան (32 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ժառանգած, նվիրաբերված գույքը ենթակա չէ բաժանման: Եթե ցանկանում եք ամուսնալուծությունից հետո պահպանել այդ կերպով ստացված գույքը, անհրաժեշտ է նվիրատվություն կամ կտակ ձեւակերպել: Անհատական օգտագործման պարագաները` հագուստը, մասնագիտական գրականությունը, շարունակում են տիրոջ սեփականություն հանդիսանալ: Բացառություն են համարվում շքեղություն հանդիսացող իրերը:

Ամուսնության ընթացքում այլ անհատույց գործարքներով իբրեւ նվիրատվություն ստացված գույքը եւս կարող է ճանաչվել անհատական: Բացառապես անչափահաս երեխաների պահանջները բավարարելու նպատակով գնված իրերը ենթակա չեն բաժանման եւ անհատույց փոխանցվում են ամուսնուն, ում հետ բնակվում են երեխաները: Ամուսինների ընդհանուր գույքից իրենց ընդհանուր անչափահաս երեխաների անունով կատարված ավանդները համարվում են երեխաների սեփականություն եւ հաշվի չեն առնվում ամուսինների ընդհանուր գույքի բաժանման ժամանակ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ընդանուր սեփականություն կարող է հանդիսանալ նաեւ ամուսիներից մեկին պատկանող գույքը, որում մյուս ամուսինն իր կամ ընտանիքի միջոցներով ներդրում է կատարել, եթե կարողանա ապացուցել, որ իր ներդրման շնորհիվ է զգալիորեն բարելավվել, ավելացել գույքի (օրինակ՝ բնակարան, առանձնատուն), նախնական արժեքը:




Լրահոս