Ինչու է «Սեքյուրիթի Դրիմ»-ը նվազեցրել հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը նախորդ տարիների համեմատ նվազեցրել է պետական բյուջե վճարած հարկերն ու տուրքերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը այս տարվա երկրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 516 մլն 720 հազար 800 դրամի չափով հարկ ու տուրք:

Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 547 մլն 839 հազար դրամ, 2015-ին` 859 մլն 366 հազար դրամ: Ընկերության հարկերի նվազեցման պատճառն այն է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Սերժ Սարգսյանը որոշեց պետականացնել մասնավոր բիզնեսը: Ինչն էլ իր անմիջական ազդեցությունը թողեց վճարած հարկերի չափերի վրա:

Տեղեկացնենք, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը Հայաստանում զբաղվում է արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով:




Լրահոս