«Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը նվազեցրել է հարկային վճարումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը զգալի նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այս տարվա երրորդ եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 159-րդ տեղը: Այսպես, ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե վճարել է 833 մլն 462 հազար դրամի չափով հարկ ուտուրք,մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 968 մլն 785 հազար 200 դրամ:

Ըստ որոշ մասնագետների` ընկերության հարկերի նվազեցման պատճառը մասնավոր բիզնեսի պետականացումն է,ինչն էլ իր անմիջական ազդեցությունը թողել է վճարած հարկերի չափերի վրա: Տեղեկացնենք, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը Հայաստանում զբաղվում է արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով:




Լրահոս