ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սեքյուրեթի Դրիմը» նվազեցրել է հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հազար խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը, նախորդ տարիների համեմատ, նվազեցրել է պետական բյուջե վճարած հարկերն ու տուրքերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 683 մլն 979 հազար դրամի չափով հարկ ու տուրք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 767 մլն 836 հազար դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2015-ին ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 859 մլն 366 հազար դրամ: Հավանաբար հարկերի նվազեցման պատճառն այն է, որ դեռ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ պետականացվեց մասնավոր բիզնեսը, ինչն էլ իր անմիջական ազդեցությունը թողեց վճարած հարկերի չափերի վրա: Տեղեկացնենք, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը Հայաստանում զբաղվում է արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով:

 




Լրահոս