ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՆԱԽԿԻՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ հետ-Պարո՛ն Սաղաթելյան, Ձեր կարծիքով մարտի 1-ին Մատենադարանի մոտ հավաքված քաղաքացիներին ի՞նչ քայլերով պետք է ուղղորդել դեպի այդքան սպասված հեղափոխությունը: -Մենք հեղափոխությունից ավելի գրագետ ձեւով ենք ուզում հասկացնել, որ մեր երկրում երկրի տերը ժողովուրդն է, ու չի կարելի զորքով, նստեցնելով, ոստիկաններով կամ սպանելով վախեցնել: Մարդիկ գաղափարապես են ուզում ազատ ու անկախ ապրել:-Ձեր կարծիքով իշխանությունները ե՞րբ, ի վերջո, կհասկանան, որ պետք է հեռանան:-Կարծում եմ, որ էստեղ մի քիչ էլ մեղքը մերն է. հասկացնողը լավը չէ (ժպտում է):-Ինչպե՞ս պետք է հասկացնենք, որ վերջնականապես հասկանան:-Ամբողջ ժողովուրդը պետք է հասկացնի` ընտրությունների ժամանակ չծախվելով 5 հազար դրամով: Այդ ժամանակ նրանք ոչ միայն չեն «ընտրվի», այլեւ կհասկանան, որ վերջնականապես մերժված են:-Ի՞նչ խորհուրդ կտաք այն քաղաքացուն, որը չի մասնակցում հանրահավաքների, չի պայքարում երկրում տեղի ունեցող անօրինականությունների դեմ:-Ես միայն կցանկանամ, որ խելոք մտածի եւ իր երեխայի վաղվա օրվա վրա քար չգցի: Մենք հիմա ինչ անում ենք, մեր ապագա սերունդների համար ենք անում, որ հաջող իրավական պետություն ու երկիր լինենք: Իսկ եթե չի պայքարում, ընդամենը ինքն իր երեխայի վատն է ցանկանում: Ուրիշ ոչ մի բան:-Երբ դուրս եկաք կալանավայրից, ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:-Ոչ մի բան, շարունակել ու շարունակում եմ ապրել այնպես, ինչպես ապրում էի նախկինում:-Կալանավայրի կյանքը ուժային կառույցի նախկին ղեկավարին չի՞ փոխել:-Կյանքը ինձ չի կարող փոխել: Ես եմ իմ կյանքը տնօրինում:-Ինչ-որ երեւույթներ կամ գուցե անձանց նորից վերաարժեւորելու անհրաժեշտություն չզգացի՞ք:-Չէի ասի: Մի բան է միայն փոխվել իմ մեջ: Ես առաջ մտածում էի, որ եթե մարդը կալանք է կրում, հետո դուրս է գալիս, ավելի չարացած է լինում: Բայց դա այդպես չէ:-Այսինքն` Դուք չե՞ք չարացել:-Ո՛չ, ավելի եմ բարիացել:-Ներե՞լ եք Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին:-Այո՛: Իրենց ճակատին է խարան գրվել, եւ Աստծո պատժից նրանք չեն կարողանա խուսափել: Իսկ ես ինչո՞ւ պիտի մտածեմ, թե ոնց պատժեմ: Իրենք իրենց պատիժը կստանան:Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս