ԽՈՍՔԱՅԻՆ ՔԱՇՔՇՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի դուրս եկած բացօթյա առեւտրականների, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած «տուրուդմփոցի» վերաբերյալ երեկ արձագանքները բուռն էին եւ մեղադրական: Ոմանք այդ հրմշտոցի մեղավորներ էին համարում ոստիկաններին, դատապարտում նրանց գործողությունները եւ աններելի համարում, իսկ ոմանք էլ մեղադրում էին պատգամավորներին, թե իրենց անպարկեշտ են պահել:«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Դա անհեթեթություն է, հեռուստատեսությամբ էլ նշվեց, թե պատգամավորները հարձակվել են խելոք կանգնած ոստիկանների վրա: Այսօր ասվեց, որ հենց պատգամավորները մոտեցել են կառավարության շենքի մոտ, մոտեցել է ոստիկաններից մեկը եւ ասել, որ էսօր ձեզ համար վատ է լինում: Այսինքն` դա պլանավորված էր եւ այստեղ պատգամավորները, որոնք միշտ հանդես են եկել կարգավորողի դերում, նման բան իրենց չէին կարող թույլ տալ: Իրենք ուզում են ապացուցել իրենց արածով, որ «մեր դեմ խաղ չկա», եթե պետք լինի բրդել, իրենք դա էլ կանեն, եթե պետք լինի տիկին Բախշյանին վիրավորենք, դա էլ կանենք: Սա վկայում է իշխանությունների թուլության մասին»:




Լրահոս