ՖՈՏՈ. Ինչու են հրեաները փոքրիկ գլխարկ կրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդիկ հրեաների հետ ասոցացնում են նաև այն փոքրիկ գլխարկը, որը նրանք կրում են: Այն կոչվում է կիպա, որը կրում է սեմիթական ազգը:

«Կիպա կրելու սովորությունը գալիս է հնուց: Այս գլխարկները սկզբնական շրջանում համարվում էին Աստծո հետ շփման խորհրդանիշ: Աստծուն ծառայելը պարտադիր արվում էր ծածկված գլխով: Շատ հրեաներ չեն հանում այդ գլխարկը օրվա ողջ ընթացքում, այսպիսով ցույց տալով, որ իրենց բոլոր արարքներով ծառայում են Ամենազորին»:

Կիպան բարեպաշտ հրեայի գլխարկ է, որը խորհրդանշում է համեստություն, խոնարհություն և ակնածանք Ամենազորի առջև: Այն իրենից ներկայացնում է փոքրիկ կլոր գլխարկ՝ գործվածքից կամ էլ կտորից, որը ծածկում է գլխի վերևի հատվածը:

Պետք է նշել, որ չնայած հրեա կանայք չեն կրում կիպա, նրանք իրենց հարգանքը կրոնի նկատմամբ դրսևորում են ամուսնությունից հետո գլխաշոր կամ էլ կեղծամ կրելու միջոցով: Համարվում է, որ ամուսնացած հրեա կնոջ մազերը պետք է տեսնի միայն ամուսինը:




Լրահոս