Իսրայելում պայքարում են արաբ-մուսուլմանների և հրեաների ամուսնությունների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 4 ծայրահեղ աջ ակտիիստի, որոնք մասնակցում էին մուսուլման արաբի և իսլամ ընդունած հրեա կնոջ պսակադրության դեմ բողոքի ակցիային:

Իսրայելի Ռիշոն դե Ցիոն քաղաքում բողոքի ակցիային մասնակցում էին հարյուրավոր մարդիկ: Փեսացուն՝ Մահմուդ Մանսուրը, դիմել է Իսրայելի դատարան՝ պահանջելով արգելել բողոքը, սակայն մերժում է ստացել:

Աջ ծայրահեղական «Լեհավա» կազմակերպության անդամները, որոնք հանդես են գալիս արաբ-մուսուլմանների և հրեաների ամուսնությունների դեմ, ցույց անցկացնելու թույլտվություն են ստացել այն պայմանով, որ 200 մետրից ավելի չեն մոտենա այն շենքին, ուր անցնում է արարողությունը:

Ակցիայի չորս մասնակիցներ խախտել են այդ պայմանը և ձերբակալվել, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս