«Իսլամական պետության» տարածած նոր տեսանյութում բոլոր հրեաներին ոչնչացնելու սպառնալիքներ են հնչում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները եբրայերենով նոր տեսանյութ են տարածել, որում սպառնում են վերացնել Իսրայելի բոլոր հրեաներին, փոխանցում է Mignews.com-ը:

Տեսանյութում մի երիտասարդ է, ով եբրայերենով նախազգուշացնում է Իսրայելի բնակիչներին, որ «իրական պատերազմը դեռևս չի սկսվել»:

«Այն, ինչ դուք տեսել եք մինչ այժմ, երեխայական խաղերն են համեմատած նրա հետ, ինչը պետք է տեղի ունենա մոտ ժամանակներս: Մենք խոստանում ենք, որ շուտով երկրում ոչ մի հրեա չի մնա: Տեսեք, թե ինչպես արձագանքեցիք դուք մի քանի «ավտոմոբիլային և դանակային» հարձակումներին. դուք ոչնչացրիք նրանց, ովքեր արագ էին վարում կամ ինչ-որ զենք ունենին ձեռքներին: Մտածեք, թե ինչ տեղի կունենա, եթե տասնյակ հազարավոր մարդիկ ողջ աշխարհից գան Իսրայել, որպեսզի կոտորեն ձեզ և նետեն աղբարկղը»,-ասում է ահաբեկիչը, ում դեմքը ամբողջովին փակ է:

Իր «ելույթը» նա ավարտում է հետևյալ խոսքերով. «Մենք մոտենում ենք Սինայից, Դամսկոսից և զգուշացնում, որ շուտով իսրայելցիները ստիպված կլինեն վճարել»:




Լրահոս