04.10.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հոկտեմբերի  4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

ԹԵՄԱ՝  ԵԱՏՄ-ից դուրս գալը երկրի տնտեսական ոլորտի վրա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ:

***

Հոկտեմբերի 4-ին` ժամը 12-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, ՌԴ Ռազմավարական ծրագրերի կենտրոնի ղեկավար Ելենա Գոդովիխը, Ռուսաստանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Սոսե Մարտիրոսյանը, Հայ- ռուսական երիտասարդական միասնության փոխնախագահ Սերգեյ Վարդազարյանը և «Worldskills Russia» ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Գլուշկոն կխոսեն հայ և ռուս երիտասարդ գործարարների հետաքրքրությունների և համատեղ ներդրումային ծրագրերի մասին: Կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական գոտում ճիշտ կադրային քաղաքականությանն ու նրանց վերապատրաստման խոչընդոտներին:

***

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Հոկտեմբերի 6-ին Հայաստանում սպասվող ՀԱՊԿ-ի լայնամասշտաբ զորավարժությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, Իրաքյան Քրդստանի, Կատալոնիայի հանրաքվեները:

***

Չորեքշաբթի` հոկտեմբերի 4–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Հայաստանի աշխատաշուկայի վիճակագրական վերլուծություն» թեմայով։

Վերլուծությունն իրականացվել է staff.am կարիերայի հարթակի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում հավաքագրված վիճակագրական տվյալների հիման վրա: Վերլուծության մեջ ընդգրկվել են հետևյալ թեմաները։ Այն ընդգրկում է հետևյալ թեմաները`թափուր աշխատատեղերի բաշխվածությունն ըստ մասնագիտական ոլորտների, կազմակերպության գործունեության ոլորտների և ՀՀ քաղաքների; վերլուծություն «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ֆինանսներ, բանկ և ապահովագրություն», «Ներկրում, արտահանում և առևտուր» և «Տուրիզմ, հյուրընկալություն և ժամանց» ոլորտներում ամենապահանջված մասնագետների վերաբերյալ; «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Մարքեթինգ և հաղորդակցություն» և «Ֆինանսաբանկային» ոլորտի աշխատանքների բաշխվածությունն ըստ նեղ մասնագիտական ոլորտների; Համեմատական վերլուծություն գործատուների կողմից ամենապահանջված սոֆթ1 և մասնագիտական հմտությունների և աշխատանք փնտրողների մոտ առկա հմտությունների վերաբերյալ:

Մամուլի ասուլիսի ժամանակ staff.am-ի թիմը կներկայացնի նաև աշխատաշուկայի զարգացման միտումները, դրանում առկա բացերը, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք ձեռնարկվում են հարթակի կողմից ոլորտի զարգացման վերաբերյալ:

Ասուլիսի բանախոսներն են`

– տեխնիկական գիտությունների թեկնածու, Staff.am–ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը,

– Staff.am –ի համահիմնդաիր Վահե Ավետիսյանը։

***

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության «Երեք երկիր, մեկ լեզու» նախաձեռնությանշրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ DAAD-ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը, ԳԱՓԾ) կկազմակերպիտեղեկատվական միջոցառում «Ուսումը Գերմանիայում» խորագրով: DAAD տեղեկատվական կենտրոնի տնօրեն Սիլվիա Շմիդը, կրթաթոշակային ծրագրերի գլխավորխորհրդատու Մերի Նավասարդյանը կներկայացնեն Գերմանիայում ուսանելու և հետազոտելու հնարավորությունների, ինչպես նաև DAAD-ի կրթաթոշակային ծրագրերի մասին:

***

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12.00-ին (խնդրում ենք ներկայանալ ժամը 11.30-11.40-ի ժամանակահատվածում) ՊԵԿ վարչական շենքում  (Խորենացի 7 հասցեում, հարկային մուտքից) նախատեսվում է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ այսօր մինչև ժամը 17.00-ն: Անհրաժեշտ է ներկայացնել նաև մասնակիցների անուն ազգանունը (տվյալներն ուղարկել հետադարձ հասցեով՝ [email protected] կամ զանգահարել՝ 060 544 619, 060 544 318 հեռախոսահամարներով):

***

Հոկտեմբերի 4-ին  ժամը 12:00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28.3-րդ հարկ) տեղի կունենա  ասուլիս՝ «Աշտարակ կաթ» գործարանի ներկա և նախկին աշխատակիցների մասնակցությամբ։

Թեման՝   «Նոր մանրամասներ «Աշտարակ կաթ» գործարանի աշխատակիցների չվճարված աշխատվարձերի  վերաբերյալ. ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանի խնդրի լուծմանն ուղղված  տարբերակը. Որքանո՞վ  է այն բավարարում աշխատակիցներին. Ի՞նչ պահանջներ և փաստեր են պատրաստվում նրանք ներկայացնել»։

Բանախոսներն են՝

«Աշտարակ կաթ» գործարանի ներկա և նախկին աշխատակիցները (թվով 4 մարդ)
Հայկազ Մակարյան – Իրավաբան, իրավախորհրդատու




Լրահոս