ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորվածի մայրը վթարի է ենթարկվել. ինչ վիճակում է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ժիրայր Սէֆիլյանի գործով շուրջ մեկ տարի ու կես կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանի ընտանիքը խնդրի առաջ է կանգնած: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ օրերս վթարի է ենթարկվել վերջինիս մայրը, որը ներկայումս կոտրվածքներով գտնվում է տանը` անկողնային վիճակում:

Ներսես Պողոսյանի կինը` Լիա Պողոսյանը հայտնեց. «Այդ օրը, երբ սկեսուրս ընկավ մեքենայի տակ, նիստից էր դուրս եկել, հանրային պաշտպանը շատ կոպիտ հետներս խոսեց: Էդ խեղճ կինն էլ մտքերով ընկած սխալ տեղից էր անցել փողոցը ու ընկել էր մեքենայի տակ: Ճիշտն ասած, վիճակը շատ վատ էր, բայց հիմա, փառք Աստծո, կամաց-կամաց ապաքինվում է:Ուղղակի դա շատ երկար պրոցեսս է: Շատ բարդ իրավիճակ է: Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց, որ նրան ազատ արձակեն, բայց բնականաբար մերժվեց այդ միջնորդությունը: Ելքից 8 պատգամավոր անձնական երաշխավորություն էին տվել, դա էլ մերժվեց: Չգիտեմ ինչ է լինելու»:




Լրահոս