Ինչ ունեցվածք ունի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, ում գրպանից ոստիկաններն օրեր առաջ հայտնաբերել էին կաթուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրեց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանի ներկայացրած՝ 2019 եւ 2021 թվականների դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: Խոսքը Ներսես Պողոսյանի մասին է, որի գրպանում ոստիկաններն օրեր առաջ հայտնաբերել էին կաթուցիչ (պիպետկա):

Օրինակ, 2019 թվականի տարեկան հայտարարարգրում նշված է, որ Ավան վարչական շրջանում ունի ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություններ, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում: Այն, Պողոսյանը որպես ժառանգություն է ստացել:

Շարժական գույքի մասին տեղեկություն չկա: 2019 թվականի տվյալներով, նա Ավան վարչական շրջանի աշխատակազմից ստացել է ընդհանուր 340 հազար դրամ աշխատավարձ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքերի մասին տեղեկություն չկա: Ներսես Պողոսյանը կանխիկ գումար եւս չի հայտարարագրել: 2021 թվականի տարեկան հայտարարագրում նրա բանկային հաշիվներին գումար չի եղել: Եկամուտը հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը կազմել է ընդհանուր 544 հազար դրամ:

Ս.Հ.




Լրահոս