ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սպասարկման կենտրոններում առաջարկվող բջջային սարքերի հարուստ տեսականին մոտ մեկ ամիս առաջ համալրվել է ևս մեկ նորույթով՝ հարմարավետ ու որակյալ «Samsung Galaxy Note 8» սմարթֆոնով: Այժմ՝ այս նորարարական սմարթֆոնի գնորդներին նաև սպասվում է հաճելի անակնկալ:
Այսպես՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Samsung Galaxy Note 8» սմարթֆոն գնելու դեպքում կտրամադրվի գեղեցիկ («ոսկե») հեռախոսահամար՝ անվճար:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/