ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԿ ԶՈՀ ՍՈՉԻԻՑ ԱՌԱՋ Երեկ  ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է  ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկանյանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու, իրագործելու փոխարեն Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին` փորձելով լարել մթնոլորտը նախագահական հանդիպումից առաջ»,-միջադեպի կապակցությամբ այսպիսի մեկնաբանություն է արել ԱԳՆ մամուլի խոսնակը: ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ԹՎԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ «Կառավարության ջանքերը զբոսաշրջության զարգացման գործում տալիս են իրենց դրական պտուղները»,-երեկ նման լավատեսական հայտարություն է  արել վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի խոսքով   2010-ին զբոսաշրջության  աճը  շուրջ 17 տոկոսի է հասել: Զբոսաշրջությունը Հայաստանում պետք է դառնա բազմաբովանդակ` կրոնական, առողջապահական, սպորտային, հանգստի: ԱՉՔԱԼՈՒՅՍ ՎԱՐՏԱՆԻԿԻՆ «Ես սիրում եմ Գյումրին  եւ հաճախ եմ գալու այսուհետ»,-երեկ  նման «աչքալույս» է տվել Վարդան Ղուկասյանին պատգամավոր  Զարուհի Փոստանջյանը: Ղուկասյանը վատ է տարել  լուրը: Երեկ նա խոսել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի եւ ինտերնետում հայտնված իր լուսանկարի մասին, որին  նորմալ է վերաբերում: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու էր հենց այդ տարբերակն ընտրել պատգամավորը որպես պատասխան ոստիկանության բիրտ գործողությունների, պատասխանել է. «Եթե ոստիկանը կնոջը հրում է, ծեծում է, փորձում է քաշել, տեղահանել, բռնություն գործադրել, միակ բանը, որ համարժեք պատասխան կհամարվեր նրանց, գոնե իմ դեպքում, որ հայհոյել չգիտեմ, այն էր, ինչ հավերժացրել էր ֆոտոխցիկը: Գուցե մանկակական տարբերակ էր, բայց ինչ-որ մի ձեւ պիտի արտահայտեի իմ զայրույթն ու վերաբերմունքը»: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան դատապարտել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը: ՌԵԿՏՈՐՆԵՐ Նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում Կորյուն Աթոյանին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում Դերենիկ Դումանյանին,  Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում Արմեն Մազմանյանին, Երեւանի ճարտարապետության  եւ շինարարության պետական համալսարանում Հովհաննես Թոքմաջյանին, Գավառի պետական համալսարանում Ռուզան Հակոբյանին  մարտի 9-ից  ռեկտորների պաշտոնակատարներ նշանակելու մասին: Ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ն իր յուրայիններով է հագեցնում բուհ-ական համակարգը:




Լրահոս