ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ»-ը իր փետրվար ամսվա 10-րդ համարում ներկայացրել էր Իջեւան քաղաքում տեղի ունեցած ծառահատման փաստերը: Ներկայացվել էր նաեւ լուսանկար, որտեղ պարզ երեւում է, որ քաղաքի  Խաչատրյան եւ Խոջումյան տոհմերի հուշաղբյուրներ տանող ճանապարհի հարեւանությանբ գտնվող հողամասում հատվել է շուրջ 40 ծառատեսակ: Իջեւան քաղաքի ոստիկանապետ Անդրանիկ Ադիբեկյանը «ժողովրդ»-ին խոստացավ պարզել տեղի ունեցածը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել: Երեկ, երբ փորձեցինք ճշտել, թե ինչ ընթացքում է գտնվում գործը, Իջեւանի ոստիկանապետն ասաց. «Դեռ էդ գործով ավարտական բան չկա, երեւի թե մոտ օրերս արդեն կվերջացնենք, էնտեղ գրագրություններ կան, մի երկու հարցում կա, որ պատասխանները չկան, դեռ չհայտնաբերված փաստ կան էլի: Հենց վերջացնենք, պարզ լինի, մենք անպայման ձեզ կտեղեկացնենք»: Հետաքրքիր է` ինչու է այդ կտրված ծառերի բացահայտումն այդքան «պրոբլեմատիկ» դարձել ոստիկանների համար, արդո՞ք այդքան բարդ գործ է բացահայտել կտրված ծառերի փաստն ու գոնե փաստի առնչությամբ քրեական գործ հարուցել:




Լրահոս