ԱՆՎՃԱՐ ԱՓԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել: Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներին ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին Սերժ Սարգսյանը հանձնարարել է Սեւանա լճի ափերին ստեղծել անվճար հանգստյան լողափեր: Թե ինչպես են պատրաստվում պաշտոնյաները հասարակական լողափեր սարքել, անհայտ է, քանի որ լճափի մեծ մասը զավթված է տարբեր օլիգարխների ու պաշտոնյաների կողմից: Բացի այդ, շատ ափեր ուղղակի անհնար է լողափի վերածել, քանի որ ծառարմատները ջրի մեջ են: Ու դժվար թե նոր տեխնիկան հասցնի մաքրել կոճղերը: Ամեն դեպքում երեկ նախարարը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հավաստել է, որ իրենք հսկողության տակ են վերցրել «ոչ միայն լճի մաքրման աշխատանքները, այլեւ ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ժամանակավոր շինությունների ապամոնտաժման հարցը եւ լճի հետ կապված այլ խնդիրները»: Տեսնենք:Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ 2011թ. նախատեսված 400 հազար մանրաձկան փոխարեն Սեւանա լիճ բաց կթողնվի մեկ մլն ձուկ:




Լրահոս