Կարծում եմ ՝ Վիգեն Սարգսյանը դա իր ընտանիքի համար չի բերել կամ դրանից որևէ շահ ունի: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծից, ըստ որի` տարկետման իրավունքն այլևս չի լինելու, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
Նրա խոսքով, սա կնվազեցնի նաև կոռուպցիոն ռիսկերը: «Չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր հանուն չծառայելու պետք է գնան կրթություն ստանան: Այդ կրթությունն էլ կրթություն չէ, այդ «պաշտպանած» դիսերտացիայով թեկնածուին էլ արդեն ծիծաղով ենք վերաբերվում: Էն, որ ասում են` գիտությունների թեկնածու, հումորով և ծաղրով եմ վերաբերվում, հատկապես որ մի երկու բառակապակցությունով փորձում են ցույց տալ, որ մտավորական են կամ մինիմում պաշարներ ունեն դրան մոտիկ», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան