Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումները շրջայցեր են կատարել` պարզելու արջերի կեցության պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումները երեկ շրջայցեր են կատարել: Ինչի արդյունքում պարզվել է, որ Երեւանում «ԳԱՋԵԳՈՐԾ» ՓԲԸ-ին պատկանող տարածքում պահվող 2 արջի համար նախատեսված ազատավանդակի չափսերը համապատասխանում են ՀՀ կառավարության 26.06.2009թ. «Անազատ եվ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եվ օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին:

ArmLur.am—ին հայտնի դարձավ, որ ընկերության տնօրինությունը բնապահպանության եւ ընդերքի պետական տեսչական մարմնի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ համապատասխան փաստաթղթերն առկա են: Բայց հաշվի առնելով, որ ձեռք բերելուց անցել է ավելի քան 10 տարի, խնդրել է տրամադրել լրացուցիչ ժամանակ դրանք ներկայացնելու համար:
Իսկ ահա Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի ազատավանդակի չափսերը չեն համապատասխանում վերը նշված որոշմամբ սահմանված պահանջներին։ ArmLur.am—ին բնապահպանության եւ ընդերքի պետական տեսչական մարմնից հայտնեցին, որ ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել արջերին տրամադրել ավելի բարվոք պայմաններ ունեցող կազմակերպությունների։




Լրահոս