«Վանաձոր» ՔԿՀ պետը մինչ օրս ցուցմունք չի տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ից կալանքի տակ գտնվող ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Մկրտչյանը, օգտվելով իր իրավունքից, մինչ օրս ցուցմունք չի տվել: Նա միայն բանավոր կերպով հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ կալանավորված պետը առողջական խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կաշառքի գործով վերոնշյալ օրը կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկչտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների: Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը եւ այլ ծառայողներ 2017 թվականի ընթացքում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:




Լրահոս