«Եթե մարդն ուզում է աշխատել կոլեկտիվի, գործի համար, այլ ոչ թե գրպանի, ամեն ինչ ստացվում է»:Գոհար Քյալյան «Հրապարակ»Փաստորեն, տիկին Քյալյանը հրապարակավ բացահայտել է, թե ինչու ինքը չի կարողացել կատարել Բժշկական համալսարանի ռեկտորի աշխատանքը, ընդ որում, կետ առ կետ նշելով իր ձախողման պատճառները: Բոլորին հայտնի է, թե Քյալյանն իր պաշտոնավարման ընթացքում ինչպիսի կադրային ջարդ իրականացրեց` ազատվելով վաստակաշատ գիտնականներից: Հայտնի է նաեւ, թե ինչ մակարդակի կադրերի նա առաջ քաշեց` նշանակելով ամենապատասխանատու ամբիոնների վարիչների պաշտոնում` դրանով, ըստ էության, լուծարելով այդ ամբիոնները: Բացի այդ, իր խայտառակ պահվածքով Քյալյանն այնպիսի հարված հասցրեց Բժշկականի հեղինակությանը, որ հարեւան Իրանում հրաժարվեցին ճանաչել այդ բուհ-ի դիպլոմները:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ