Արտակարգ դեպք Երևանի Կենտրոնում. բենզալցակայանում հրդեհ է բռնկվել և այն վերածել մոխրակույտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկում, Երվանդ Քոչարի 1/1 հասցեի բենզալցակայանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան:

Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին:




Լրահոս