Քանի մենք տկար ենք՝ նկարչից վրձինը կխլեն, երգահանից՝ դաշնամուրը, բանաստեղծից՝ տունը. Եղիշե Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «ՀոգեւորՀայաստան» նախաձեռնությունը, որի շուրջ համախմբված են մի շարք արվետագետներ եւ մտավորականներ, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ աշխարհաքաղաքական ահագնացող մարտահրավերների պայմաններում երկրի ներսում շարունակվող քաղաքական, տնտեսական, հոգեւոր-բարոյական աննախադեպ անկումը մեծապես վտանգում է պետականության հիմքերն ու հայոց ապագան։ «Ժողովուրդ»-ը նախաձեռնության անդամ, երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ զրուցելէ «Հոգեւոր Հայաստանի» գործառույթների մասին։ Վերջինս պատասխանել է հարցին, թե կոնկրետ ինչ օգուտ են տալիս նախաձեռնության հայտարարությունները, որքանով են դրանք արդյունավետ։

-Պարոն Պետրոսյան, նախաձեռնությունը իր ձեւավորումից սկսած ի՞նչ շոշափելի ձեռքբերումներ է գրանցել։ Արդեն մեկ տարի երկու ամիս է՝ ինչ ազդարարել ենք նախաձեռնության ծնունդը։

-Մեր նվաճումներից մեկն այն է, որ թիմի ներսում տարաձայնություններ չկան, ձեւավորված է թիմային մտածողություն եւ մի կարեւոր բան եւս՝այս ընթացքում մենք մեզ շատ պարկեշտ ենք պահել, չենք գայթակղվել, ոչ մի սադրանքի կուլ չենք գնացել։ Հետզհետե ժողովրդի շրջանում զգացվում է հետաքրքրություն «ՀոգեւորՀայաստանի» գործունեության հանդեպ։ «Հոգեւոր Հայաստանի»-ց հաստատ լույս ճառագում է։

-Ձեր խոսքից ենթադրենք, որ նախկինում ներքին տարաձայնություններ եք ունեցե՞լ։

-Նախաձեռնության շուրջ հավաքված են հստակ ձևավորված արժե համակարգերով տարբեր անհատականություններ։Մեկը մի քիչ ռոմանտիկէ, մյուսը՝ավելի պրագմատիկ,երրորդըավելի փորձառու և այլն։ Իհարկե խմորումներ կլինեին: Բայց այդ խմորումները օգտակար էին,ուսուցանող,դաստիարակող: Այժմ մենք շատ կուռ թիմ ենք, մեր շփումների ուղեծիրն էլ բավական ընդլայնվել է։

-Իսկ, օրինակ, օրեր առաջ ներկայացրած Ձեր հայտարարությունը որքանո՞վ է արդյունավետ, եթե Դուք լուծում չեք առաջարկում։ Արդյո՞ք այդ պարագայում մենք գործ չունենք անատամ մեղադրանքների հետ։

-Այնպես չէ, որ դրանք անատամ հայտարարություններեն։ Մենք ձևավորում ենք գաղափարախոսություն: Մարդկանց պետք է արթնացնել նիրհից, կրկին և կրկին հիշեցնել, որմեր երկրում բացի տնտեսականից,նաև բարոյա-հոգեբանական վիճակն է սարսափեցնող: Ամեն մեկը չէ, որ խորությամբ ընկալում է ահագնացող վտանգը։Մենք ահազանգում ենք՝քաղաքական գնահատական տալով և խոսք ուղղելով հանրության այն հատվածին, որն ունի վերլուծելու ունակություն, ամբողջ խորությամբ հասկանում է արծարծվող խնդիրների կարևորությունը կամ անհետաձգելիությունը։Եվ վերջապես, մենք ունենք լուրջ խնդիր․իսպառ արմատախիլ է արված բացարձակ վստահություն վայելող մտավորական վերնախավը, որը պետք է ներկայացներ ազգային ոգին,նրա խիղճը,որին ժողովուրդն ականջալուր կլիներ, որը կփարատեր նրա անհանգստությունները,հույս կտար, նաև կառաջնորդեր դեպի արարում: Որն, ի վերջո,կարգի կհրավիրեր այս չափ ու սահմանն անցած իշխանավորներին։

-Օրերս բարձրաձայնվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործելու իրավունքի սահմանափակման մասին։ Ո՞րն է այս առնչությամբ Ձեր տեսակետը։

-Այս ամենը մտահոգիչ է։ Ամեն ինչն է ծուռ։ Բոլոր ասպարեզներում ենք տանուլ տվել․քանի մենք տկար ենք՝ նկարչից վրձինը կխլեն, երգահանից՝դաշնամուրը, բանաստեղծից՝ տունը, բիզնեսմենից՝բրենդը,երեխայից՝արժանապատիվ ապագան: Մեր կոչը հենց դա է՝ սա մեր երազած երկրի նկարագիրը չէ։Մենք շատ ավելիին ենք արժանի:

-Իսկ «ՀոգեւորՀայաստանի»շուրջ այլ մտավորականներ կհամախմբվե՞ն։ -Իհարկե համախմբվում են, մեր կազմն անընդհատ համալրվում է։ Վերջերս մեր կոչին միացան, օրինակ, երգահան ԱրմենՄովսիսյանը, նկարիչներ Արթուր Օշականցին,Նիկոլ Աղաբաբյանը և այլազգի ճակատագրով մտահոգ արվեստի և գիտության վառ ներկայացուցիչներ։ -Իսկ Դուք ունե՞ք լիդերներ։ 

-Ոչ, ընդգծված լիդերներ չունենք: Նշաձողը շատ բարձր է սահմանված և պատասխանատվության չափն էլ , համապատասխանաբար, բարձր է: Անպայման պետք է փոխել ժողովրդի մոտ արմատացած անօգնականի,մերժվածի կամ դատապարտվածի հոգեբանությունը: Պետք է նրան արժևորել, հույս տալ, ցույց տալ հզոր լույսի աղբյուրը:Երբ նա վերադառնա իր ինքնությանը՝սարեր շուռ կտա: Ամեն բան կորած չէ, իսկ լույս անպայման ճառագելու է։

Աննա Բաբաջանյան




Լրահոս