Հյուրը գողացել է բանկային քարտը և գումար կանխիկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարինե Չիբուխչյանը ժամանակավորապես բնակվելով Ենոքավան գյուղի բնակիչ Սերգեյ Փաշինյանի տանը՝ ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու դիտավորությամբ տան սենյակներից մեկում առկա պահարանի վրայից Ս. Փաշինյանից գաղտնի վերցրել է նրա անվամբ հաշվառված «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի բանկային քարտը եւ 2017թ. հունիսի 16-ին, գնալով Իջեւան քաղաք, բանկային քարտի միջոցով ապօրինի մուտք է գործել «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղին կից պահեստարան հանդիսացող բանկոմատ եւ կանխիկացնելով՝ հափշտակել 100 հազար դրամ:

Կ. Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Սույն հոդվածը նախատեսում է 500 հազարից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով տուգանք կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում: Կ. Չիբուխչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս