Հարց քաղաքացիներից` ծառայողական քննության ընթացքում քաղծառայողը պարտավո՞ր է շարունակել իր պարտականությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե ծառայողական քննություն է ընթանում, ապա այդ ընթացքում քաղաքացիական ծառայողը պարտավո՞ր է շարունակել իր պարտականությունների կատարումը, թե՞ ոչ:

Արման Մինասյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգoրյա ժամկետում: Ի դեպ, հարկադիր պարապուրդի դիմաց նա uտանում է հատուցում` ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով եւ չափով:




Լրահոս