Ինչու Ուկրաինայի քաղաքացին չէր կարողացել ընտրել Ճամբարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել է, Ճամբարակի 20/28 ընտրատեղամաս այցելած քաղաքացու մատնահետքը սարքը չի ճանաչել. նա Ուկրաինայի քաղաքացի է:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ընտրողը, հանդիսանալով օտարերկրյա քաղաքացի, ներկայացել էր վավերականության ժամկետը լրացած ճամփորդական վկայականով: Վերոգրյալի մասին նրան իրազեկելուց հետո ընտրողը ներկայացրել է անձը հաստատող այլ վավեր փաստաթուղթ, տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետը տվյալները ներմուծել է տեխնիկական սարքավորման մեջ, և ընտրողը մասնակցել է քվեարկությանը:




Լրահոս