ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճամբարակի 20/27 ընտրատեղամասում թեկնածուի թիմակիցներն ակտիվ են. ուղղորդում են քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճամբարակի 20/27 ընտրատեղամասից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացիներին մի քանի անգամ նույն երիտասարդն է փորձել ուղեկցել: Հերթական անգամ ուղեկցելու փորձ անելու ժամանակ նրան արգելել են և մեկ այլ երիտասարդին են խնդրել` ուղեկցել քաղաքացուն:

Այդ պահին համայնքապետի թեկնածու Վազգեն Ադամյանի թիմակիցները մոտեցել են քաղաքացուն և ուղղորդել նրան, ինչը ֆիքսել է ArmLur.am-ի տեսախցիկը:

Ավելի ուշ նույն անձինք մեր թղթակցից հետաքրքրվել են` ինչ է տեսանկարահանել: Սամվել Սոսյան ներկայացած երիտասարդը, ով ՀԿ անդամ է, մեր թղթակցին պարզաբանել է` իբր երիտասարդի ականջին շշնջացել է` օգնել տարեց կնոջը:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս