Ճամբարակի 20/26 ընտրատեղամասում մի քվեախցիկ է. արդյունքում կուտակումներ են առաջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճամբարակի 20/26 ընտրատեղամասում, չնայած ընտրողների քանակն ու ընտրությունների մասնակցած անձանց թիվը մեծ չէ, սակայն ժամանակ առ ժամանակ ակտիվություն և կուտակումներ են լինում:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ պատճառն այն է, որ ընտրատեղամասում մեկ քվեախցիկ է տեղադրված, և հաճախ այն չի բավականացնում, արդյունքում կուտակումներ են լինում:

20/26 ընտրատեղամասում շատ են անձինք, ովքեր ընտրելու համար օգնություն են խնդրում: Երբ այդպիսի մի դեպքի ժամանակ հանձնաժողովի նախագահն իր ցանկությամբ օգնող առաջարկեց, դա առաջացրեց ներկաներից մեկի դժգոհությունը, ով վեճի մեջ մտավ նրա հետ:

Այս ընտրատեղամասում մատյանում որևէ ձև չգրանցված քաղաքացի կար, իսկ ավելի վաղ` ԿԸՀ-ի կողմից չհայտարարագրված դիտորդ:




Լրահոս