Հարց քաղաքացիներից` հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության, քանի՞ կատեգորիաների է բաժանվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության, քանի՞ կատեգորիաների է բաժանվում:

Վահրամ Առաքելյան (63 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`
1) գյուղատնտեսական նշանակության. 2) բնակավայրերի. 3) արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության. 4) էներգետիկայի,  տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների. 5) հատուկ պահպանվող տարածքների. 6) հատուկ նշանակության. 7) անտառային. 8) ջրային. 9) պահուստային հողերի:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնակչության անվտանգության ապահովման ու արտադրական օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով քաղաքաշինական եւ հողաշինարարական փաստաթղթերով սահմանվում են գոտիներ, որոնցում սահմանվում է հողերի օգտագործման ու հողամասերի սահմանափակումների հատուկ իրավական ռեժիմ: Նշենք, որ այդ հողերի վրա արգելվում է հատուկ իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն:




Լրահոս