Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017 թվականի նոյեմբերի 13-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված արագաչափ սարքերը.
1. ք. Երևան, Սասնա Ծռեր փողոց, եկեղեցու հարակից տարածք, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
2. Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Զ.Անդրանիկի փողոց, (Վանատուր թաղ., 535 տան դիմաց), 2 արագաչափ՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
3. Տավուշի մարզ, ք.Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
4. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 41.5-րդ կմ, 1 արագաչափ 90կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: