
Ընթացիկ մրցաշրջանում թենիսի 6 մրցաշարեր հաղթած իսպանացի Ռաֆայել Նադալը ստացել է առաջին ռակետի մրցանակը:
«Ֆանտաստիկ մրցաշրջան եմ անցկացրել: Մեկ տարի առաջ չէի կարող մտածել, որ այստեղ կհայտնվեմ: Ինձ մոտ ոչինչ չէր ստացվի առանց ընտանիքիս, թիմիս: Պետք է ասեմ, որ անչափ շնորհակալ եմ նրանց»,- ասել է Նադալը: