«Viva 2500»՝ հեռավորությունն այլևս խնդիր չէ . 2500 րոպե դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա զանգահարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետև «Viva 2500» սակագնային պլանն ակտիվացնելով` 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակը կարելի է օգտագործել նաև դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա ուղիղ զանգեր կատարելու համար՝ առանց 77 00 հավաքելու:

Առաջարկը գործում է «Viva 2500» սակագնային պլանի ինչպես նոր բաժանորդների, այնպես էլ՝ արդեն ակտիվ փաթեթ ունեցող կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:

«Viva 2500»
2500 րոպե դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա
2000 ՄԲ ինտերնետ
50 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա
250 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

«Viva 2500» փաթեթում ներառված 2500 րոպե խոսելաժամանակը սպառելուց հետո, դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա կատարվող զանգերի խոսելաժամանակը հաշվարկվում է «Viva 2500» փաթեթում ներառված` դեպի այլ ցանցեր 50 րոպե խոսելաժամանակից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկի նպատակը բջջային կապից օգտվող բաժանորդներին առօրյա հաղորդակցության առավել լայն հնարավորություններ ընձեռելն է: Բաժանորդագրվելով «Viva 2500» սակագնային պլանին՝ բաժանորդներն այսուհետ հնարավորություն կստանան ավելի մոտ գտնվել Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող իրենց մտերիմներին, գործընկերներին և հարազատներին», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ներառված րոպեները սպառվելուց հետո նշված ուղղություններով կատարվող զանգերի գինը հաշվարկվում է ըստ ընթացիկ պլանով նախատեսված սակագների:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/




Լրահոս