2017 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձնացից ստացվել է 948 դիմում, որից 744-ը գրավոր, 204-ը բանավոր:
Նշված դիմումներից 378-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 336 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 714 քաղաքացի:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերաբերյալ 125 (17%), պետական նպաստների 95 (13%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 55 (7%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 55 (7%), ավանդի փոխհատուցման 42 (6%), բնակարան հատկացնելու 23 (3%), աշխատանքային օրենսդրության 22 (3%), աշխատանք տրամադրելու 17 (2%) վերաբերյալ դիմումները:
Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 59 (29%), ավանդի փոխհատուցման 34(17%), պետական նպաստների 29 (14%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 27 (13%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 18 (9%) և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 14 (7%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 386 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը՝ 296-ը (77%) պարզաբանվել է, 59 (15%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 18-ը (5%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 13-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարի մոտ ընդունելություն չի կայացել: Փոխնախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն, որին մասնակցել է մեկ քաղաքացի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին