
ԱԺ երեկվա նիստում կայացած քվեարկություններն ուղեկցվեցին ապօրինությամբ: Բանն այն է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Մուրադ Մուրադյանը քվեարկում էր նաեւ իր «հարեւանի»՝ գեներալ Սեյրան Սարոյանի փոխարեն, որը բացակայում էր նիստից:
Եւ արդյունքում «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկածներից մեկը Սարոյանն էր, որը դահլիճում չէր: Փաստորեն, չնայած խորհրդարանի ղեկավարության հորդորներին, թե արգելված է բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելը, ՀՀԿ-ականներից ոմանք, այնուամենայնիվ, անդրդվելի են եւ շարունակում են նույն գործելաոճը: