«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ արդեն նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը դիմել է դատարան՝ ընդդեմ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի՝ 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումը՝ իրեն աշխատանքից ազատելու մասին:
Հիշեցնենք, որ մարզը «լիսկաթափելու» անվան տակ Վահե Հակոբյանը իր համար անցանկալի կադրերից հերթով ազատվեց՝ հաճախ օրենքի վրա ոտքերը մաքրելով:
Իսկ ո՞վ է Սմբատ Օրբելյանը: Նա ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի տեղակալ Արամ Օրբելյանի հայրն է, որը ներկայումս զբաղվում է իրավաբանական գործունեությամբ: Վերջինս բավականին լուրջ կապեր ունի ինչպես դատական, այնպես էլ իշխանական վերնախավում, ու այս առումով հետաքրքիր է, թե ինչով կավարտվի պատմությունը: