Երգչուհի Ալլա Պուգաչովան խոստովանել է, որ իր ամուսնությունը Ֆիլիպ Կիրկորովի հետ եղել է իսկական պատիժ: «Ես շատ եմ զղջում, որ նրա հետ եկեղեցով եմ պսակվել: Պետք չէր այդքան շտապել ամուսնության հարցում: Նա իսկական Նարգիզ է` սիրում է միայն ինքն իրեն»,-անկեղծացել է Ալլա Բորիսովնան: Երգչուհին Կիրկորովին պատիժ է համարում, իսկ Մաքսիմ Գալկինին` Աստծո կողմից ուղարկված պարգեւ: Պուգաչովան պնդում է, որ Գալկինը Կիրկորովի հակապատկերն է, նա միշտ այնպես է անում, որ ինքն իրեն սիրված եւ ուրախ զգա` փոխարենը ոչինչ չպահանջելով: Պրիմադոննան նշել է. «Մաքսիմը շատ լուսավոր մարդ է եւ ինձ համար էլ իդեալական սիրեկան»:
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ