Երգչուհի Լարիսա Դոլինան հաճախ է խնդրիներ ունենում իր ամուսնու խանդի պատճառով: Դոլինայի 3-րդ ամուսինը` կիթառահար Իլյա Սոցինը, ահավոր խանդում է իր կնոջը, միգուցե նա մտավախություն ունի, որ Դոլինան իրենից էլ կհեռանա: Չէ՞ որ երբ երգչուհու եւ Իլյայի միջեւ սիրավեպ սկսվեց, Լարիսան դեռ ամուսնացած էր: Դոլինայի եւ Իլյայի հարաբերությունները սկզբից գործնական են եղել: Մի համերգից հետո Իլյան առաջարկել է մերսել լարված Դոլինային, եւ այդ օրվանից նրանց մեջ բուռն սիրավեպ է սկսվել: Նրանց չի խանգարել նաեւ տարիքային տարբերությունը: Դոլինան մեծ է ամուսնուց 13 տարով: Զույգը միասին է արդեն 10 տարի: Երիտասարդ ամուսինը խանդում է իր կնոջը նույնիսկ երկրպագուների եւ լրագրողների նկատմամբ: «Իլյայի անհիմն խանդն ինձ խելագարության է հասցնում»,-ասել է երգչուհին:
ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ