Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը` Երևանո՞ւմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն այսօր հուշատախտակ տեղադրելու հարցի քննարկման ժամանակ նշեց, որ անհասկանալի է, թե ինչու է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հուշատախտակ տեղադրվել Երեւանում և հետաքրքրվեց, «Ի՞նչ կապ ունի նա հայ մեծերի հետ, յուրաքանչյուր հայի համար ապտակ է այդ ցուցատախտակը»,- ասաց նա։

Մարինե Խաչատրյանն առաջարկեց Երևանում տեղադրել նաև Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը։

«Ներառեք նաև Քիմ Քարդաշյանի ցուցատախտակը, նա նույնապես շատ մեծ բան է արել հայ ժողովրդի համար»,- ասաց նա, ապա ավելացրեց. «Կարծում եմ՝ Անդրանիկ Մարգարյանի ու Քիմ Քարդաշյանի հետևորդների քանակն անհամեմատելի է»։




Լրահոս