Միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1976 թ. ծնված Ոսկեհատ Պ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.50-ին, թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100 դոլար, 20.500 դրամ, բանկային և սոցիալական քարտեր:

Նոյեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




Լրահոս