Բեռնափոխադրման ծավալները աճել են, փոխարենը նվազել են ուղեւորափոխադրումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բեռնափոխադրման ծավալները, նախորդ տարվա համեմատ, աճել են 12.3 տոկոսով, փոխարենը նվազել են ուղեւորափոխադրումները՝ 3.2 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց՝ արդեն հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, այդ ծավալները սկսել են նվազել՝ 5.3 տոկոսով: Նշենք նաեւ, որ հոկտեմբերին կտրուկ նվազել են ե՛ւ օդային, ե՛ւ երկաթուղային ճանապարհով իրականացված բեռնափոխադրումները:

Ինչ վերաբերում է ուղեւորափոխադրումներին, ապա հիմնականում նվազել են ավտոմեքենաներով, այդ թվում՝ տաքսիներով իրականացված ուղեւորափոխադրումները՝ նախորդ տարվա տասը ամսվա համեմատ: Իսկ ահա օդային, երկաթուղային եւ էլեկտրատրանսպորատային ուղեւորափոխադրումներն աճել են:




Լրահոս