ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.Մի բան է ինձ հետաքրքրում` կարո՞ղ է շաքարախտով հիվանդը ամուսնանալ, երեխաներ ունենալ: Խնդրում եմ` պարզեք:«Ժողովուրդ»-ի ընթերցող«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-ը դիմեց մասնագետներին, որոնք կոնկրետ օրինակով համոզվելու համար խորհուրդ տվեցին զանգահարել մի աղջկա, որը մի քանի ժամից պատրաստվում էր մայր դառնալ:ՊԱՏԱՍԽԱՆ. Ես 21 տարեկան եմ, իմ անունը Անի է, շաքարախտով հիվանդ եմ: Ամուսնացել եմ, հիմա երեխայի եմ սպասում: Հենց այս պահին էլ հիվանդանոցում եմ ու շատ լավատեսությամբ սպասում եմ իմ բալիկին: Ինձ այդպես տրամադրել է իմ բժշկուհին` տիկին Էլմիրա Փաշինյանը, որը զբաղվում է իմ ու իմ երեխայի անվտանգությամբ: Իհարկե, «բախտի բան է», չգիտեմ` կփոխանցվի իմ հիվանդությունը երեխային, թե ոչ:  Համենայնդեպս, ես կարծում եմ, որ չի փոխանցվի: Թող առողջ բալիկ լինի:




Լրահոս