
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացառել է, որ իր ղեկավարած թիմը կարող է առանց պարտությունների ավարտել Պրեմյեր լիգայի մրցաշրջանը:
«Առանց պարտությունների մրցաշրջան չի լինի: Մենք կպարտվենք: Այն, որ հիմա մենք խաղում ենք առանց պարտությունների բացառություն է: Դա նորմալ չէ: Կձգտենք շարունակել այս շարքը, բայց վստահ եմ, որ կպարտվենք»,-նշել է նա:
Անգլիայի ընթացիկ առաջնության 17 տուրում «Մանչեսթեր Սիթին» 16 հաղթանակ է տարել, իսկ երկրորդ տուրում 1:1 հաշվով է ավարտել տնային հանդիպումը «Էվերտոնի» հետ: