Հիշվող դերը դերասանին կարող է ոչ միայն հաջողություն և փառք բերել, այլև դառնալ իսկական չարիք: Հիշեք օրինակ Էլայջ Վուդին, ում «Մատանիների տիրակալը» ֆիլմից հետո ասոցացնում էին միայն Ֆրոդոյի հետ: Ներկայացնում ենք աստղերի, ովքեր հայտնի են դարձել, սակայն հետո անհետացել են:
Մարկ Հեմիլ , «Աստղային պատերազմներ»-ի 3 մասեր, 1977-1983
Լյուկ Սկայվոկերի հիանալի խաղը նրան փառք բերեց, սակայն եռապատումից հետո նրան այլևս այլ դերեր չէին վստահում:
Ջեյկ Լլոյդ, «Աստղային պատերազմներ. մաս 1», 1999
Այս դերերից հետո նրա մոտ խնդիրներ առաջացան դասընկերների հետ: Իսկ նրա դերերը մեկը մեկից հետո անհաջող էին ստացվում:
Ջենիֆեր Գրեյ, «Կեղտոտ պարեր», 1987
Այս մելոդրաման լեգենդար դարձավ և դերասանուհուն հաջողություն բերեց: Տրամաբանորեն նրա կարիերան պետք է սրընթաց վեր բարձրանալ, սակայն դերասանուհին չկարողացավ իրապես հայտնի դառնալ: Դրանից հետո դուք նրան կարող էիք միայն տեսնել էպիզոդիկ կերպարներում:
Մերի-Քեյթ և Էշլի Օլսեն
90-ականներին բոլորը խելագարվում էին այս քույրերի համար: Նրանց վերջին դերը դարձավ «Նյու Յորքի պահերը» ֆիլմը: Դրանից հետո նրանց կարիերան ավարտվեց:
Ռոբերտ Պատրիկ, «Տերմինատոր 2», 1991
Պատրիկը հարյուրավոր դերեր է կերտել, սակայն մինչ այժմ ասոցացվում է միայն այս դերի հետ:
Միշա Բարտոն, «Միայնակ սրտեր». 2003-2007
Այս դերասանուհին հայտնվեց այնքան արագ, որքան և անհետացավ էկրաններից: Այսօր Բարտոնը 31 տարեկան է և շարունակում է նկարահանվել, սակայն նախկին փառքին հասնել չի կարողանա:
Սարա Միշել Գելար, «Բաֆֆի», 1997-2003
Այս դերասանուհին հայտնի դարձավ հենց այս սերիալի շնորհիվ: նաև ուշադրության է արժանի Դաֆնայի դերը «Սկուբի Դու» ֆիլմում:
Մակոլեյ Կալկին, «Տանը միայնակ», 1990-1992
Այս ցուցակը թերի կլիներ առանց Կալկինի: Նա հայտնի դարձավ «Տանը մենակ» ֆիլմաշարից հետո, ևս մի քանի լուրջ դերեր ստացավ և նույնիսկ նկարահանվեց Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակներից մեկում: