«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` նոյեմբերի 30-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ՀԱՊԿ ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ էքսցենտրիկ Բատկան` Լուկաշենկոն, անդրադարձել է ռուսական հեռուստաալիքներով Բելառուսի եւ Հայաստանի հասցեին հնչած «ամուսնական-դավաճանական» պասաժներին, ասել է, որ շատ վրդովված է հակաբելառուսական եւ հակահայկական այդ հայտարարությունների առնչությամբ:
Պուտինը Լուկաշենկոյի ելույթի ժամանակ մի քանի անգամ նայել է Սերժ Սարգսյանի կողմը՝ մտածելով, որ նա եւս կհայտնի իր կարծիքը, սակայն Սերժ Սարգսյանն իրեն հատուկ լռությամբ գլուխը կախ հետեւել է Պուտին-Լուկաշենկո դիսկուրսին: Պուտինը Լուկաշենկոյին պատասխանել է, որ իր համար նույնպես անընդունելի են նման մոտեցումները, եւ անպայման կանդրադառնա խնդրին: Նիստի ավարտից հետո, հենց դռների մեջ, նա կանչել է իր մամլո քարտուղար Պեսկովին եւ ասել` զբաղվիր այդ հարցով, ապա կողքիններին լսեցրել՝ Սերժ Ազատիչից արժե օրինակ վերցնել»
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում