Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքերում է հիվանդին տրամադրվում արտահերթ բժշկական օգնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ո՞ր դեպքերում է հիվանդին տրամադրվում արտահերթ բժշկական օգնություն: Եվ խնդրում եմ ասեք` ընդհանրապես ո՞ր դեպքերում է բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում արտահերթ:

Ռաֆայել Պողոսյան (53 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը կարող է փոփոխվել միայն հիվանդի առողջական վիճակից ելնելով, եւ հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ, ընդ որում, հանձնաժողովի որոշման մասին համապատասխան նշում է կատարվում հերթագրման մատյանում: (Հիմք` ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման hավելված 4, 7-րդ կետ):
Հայտնում ենք նաեւ, որ բժշկական կազմակերպությունում բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացվում է արտահերթ հետեւյալ ծառայությունների եւ վիճակների դեպքում`

1) անհետաձգելի բժշկական օգնություն. 2) ՀՀ կառավարության կողմից հաստատված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն. 3) հոգեկան եւ նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն. 4) նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում, այդ թվում` փորձաքննություն. 5) ծննդօգնություն. 6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների): (Հիմք` ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 4, 2-րդ կետ):

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նժենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան` ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին:




Լրահոս