Տասը վթար մեկ օրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 7.40-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քոչինյան փողոցի թիվ 5/9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ազատության պողոտայի թիվ 26/3 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բեռը շրջվել և ընկել է 36-ամյա տղամարդու վրա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար՝ 53 ավտոմեքենաներից բաղկացած, ինչի հետևանքով 6 անձ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ-Արաքս ճանապարհի 3-րդ կ/մ-ին բախվել է «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդը և 2 ուղևորները դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 21-ին, ժամը 1.00-ին, «Մերսեդես Բենց Ց 200» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքի Հանրապետության-Երևանյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հուշարձանի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 8.55-ի սահմաններում M-3 միջպետական ճանապարհից դեպի Զինավան տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջեռո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Շիրակի խճուղու թիվ 38 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 129-րդ կմ-ին կողաշրջվել է. 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշեն-Պտղավան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել դաշտում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս