ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընկերները տեսողական խաբկանքներ են ստեղծում՝ ապշեցնելով իրենց հմտությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Instagram սոցցանցում 2Venezolanos անունով հայտնի վենեսուելացի Ալեխանդրո Բենզակուենը և նրա ընկեր Քևին Լուստգարտենը հետաքրքրաշարժ հնարքներ են անում և տեսանյութերը տեղադրում Instagram-ում:

Նրանք ստեղծում են տեսողական խաբկանքներ, սակայն գլխարկի միջից նապաստակ հանելու փոխարեն օգտագործում են հետարտադրական ընթացքը՝ մարդկանց զարմացնելու համար:

Նրանք պատուհան լվացող սարքով կարողանում են «մաքրել» երկինքն ամպերից, իսկ պիցցայի տուփը նրանց համար վերածվում է դոմինոների: Նրանք ասես իսկական կախարդներ լինեն, գրում է կայքը՝ հավելելով, թե գուցե մի օր նրանց տեսնենք ֆիլմերի համար հատուկ էֆեկտներ ստեղծելիս:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:




Լրահոս