ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձևավորվել է տնօրենի մի տեսակ, որը շատ հեռու է դպրոցից. այդ մարդիկ պետք է տեղ չունենան. Լևոն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթն ամփոփել է 2017 թվականը:

-Պարո՛ն Մկրտչյան, Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից կարեւորեցիք ուսումնական հաստատությունները քաղաքականությունից զերծ պահելու, ապակուսակցականացնելու հարցը: Ի վերջո, ի՞նչ էական արդյունքներ ունենք այս ուղղությամբ:

-Արդեն նախատեսող օրենքը, որը կառավարությունը կհաստատի, համալսարանների համար հստակ դրել է այդ պահանջը: Մենք հավասարակշռել ենք համալսարանի կառավարումը: Այսինքն՝ ռեկտոր-համալսարանական խորհուրդ-գիտական խորհուրդ եռանկյունին շեղված էր այսօրվա համակարգում՝ ի նպաստ ռոկտորի շատ մեծ գործադիր իշխանության: Հիմա մենք փորձել ենք շատ գործառույթներ տեղափոխել համալսարանական խորհուրդ, գիտական խորհրդում թողնում ենք ակադեմիական դաշտը: Երկուսն էլ ապակուսակցականացված եւ ապաքաղաքականացված են օրենքով նաեւ: Մեր մեծ խնդիրն այն է, որ համալսարանների բյուջեների ութսուն տոկոսով նստած են ուսանողական վարձավճարների վրա, սակայն դա չպետք է գերազանցի քառասուն տոկոսը: Այդ բյուջեն պետք է ձեւավորվի նաեւ այլ վայրերից, համալսարանը պետք է կարողանա բիզնես գործունեություն ծավալել: Պետք է հավասարակշռենք իր բյուջեն:

-Սակայն նույն խորհրդարանական ընտրությունների եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մենք ականատես եղանք, որ ուսումնական հաստատություններն այնքան էլ զերծ չեն քաղաքականությունից: Նույնիսկ հայտնի ձայնագրություններից հետո պատժվողներ չեղան:

-Դպրոցները մի քիչ այլ խնդիր է, ես խորապես համոզված եմ, որ դպրոցների խորհուրդների այսօրվա ձեւն իրեն չի արդարացնում: Նրանք իսկապես ոչ միայն քաղաքականացվում են ժամանակ առ ժամանակ, այլ նաեւ չեն արտահայտում դպրոցի շահերը: Ցավոք սրտի, ծնողների հատվածը, որ պետք է դպրոցների խորհուրդներում լինեն, իրենց ինքնուրույնությունը չեն ստանում, մարզպետական, համայնքային ներկայացուցիչները եւս ինքնուրույնություն չունեն: Մենք պետք է կտրուկ մեծացնենք պահանջկոտությունը տնօրենների նկատմամբ: Ցավոք սրտի, հսկայական, շատ հզոր տնօրինական կազմի հետ միասին ձեւավորվել է տնօրենի մի տեսակ, որը շատ հեռու է դպրոցից եւ պարզապես դիտում է դպրոցը մի վայր, որտեղ նա պետք է իր որոշակի խնդիրները կարգավորի: Այս մարդիկ դպրոցում պետք է տեղ չունենան:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս