Սաթիկ Սեյրանյանն առաջադրվել է Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 Ժամ» թերթի խմբագիր և «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի վարող, լրագրող Սաթիկ Սեյրանյանը տեղեկացրել է, որ առաջադրվել է Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում․

«Գործընկերներիս, ընկերներիս, ընթերցողներիս, հեռուստադիտողներիս ուզում եմ տեղեկացնել, որ 2017թ. դեկտեմբերի 28-ին ժամը 12.00-ին Հայաստանի գրողների միության դահլիճում (Բաղրամյան 3) տեղի կունենա Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարը: Երկար տարիներ լինելով լրատվության ոլորտում՝ լավ եմ պատկերացնում այսօր դաշտում առկա բոլոր խնդիրները և դրանք համախմբված լուծելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Այսպիսով, մտադիր եմ առաջիկա համագումարում առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը և առաջարկները միության դերի և հետագա անելիքների վերաբերյալ»,-սոցցանցի իր էջում գրել է նա։




Լրահոս